Ռուսաստանի կազմում ընդգրկված Ղրիմը մարտի 30-ի գիշերն անցել է մոսկովյան ժամանակի. Այստեղ ժամացույցի սլաքները 2 ժամ առաջ են տվել:
«Ղրիմի Հանրապետության պետական խորհրդի 2014թ.-ի մարտի 17-ից որոշման համաձայն՝ մարտի 30-ից հասարակական տրանսպորտի երկաթուղային, ջրային, օդային, միջքաղաքային ավտոմոբիլային շարժումն, ինչպես նաեւ միջքաղաքային հեռախոսային, հեռագրային կապի միջոցները Ղրիմի Հանրապետությունում իրականացվելու Մոսկվայի ժամանակով»,- հետեւում է հաղորդագրությունից:
Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիեւը նշել է, որ Ղրիմում Մոսկվայի ժամանակին անցնելուց հետո բարդություններ չեն առաջանա:
«Որեւէ խնդիր չի լինի: Մեր գնահատականների համաձայն՝ պետք է անցնի հարթ, առանց ֆինանսական կամ այլ կորուստների»,- հայտարարել է նա:
Թերակղզու Մոսկվայի ժամանակին անցնելու վերաբերյալ որոշումը Ղրիմի պետական խորհուրդն ընդունել է մարտի 17-ին՝ նրա կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեից մեկ օր անց, երբ բնակիչների ավելի քան 96 տոկոսը կողմ արտահայտվեց Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկվելուն՝ որպես դաշնության սուբյեկտ:




























