Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող գործարանի մուտքի մոտ սպանել են Ուզբեկստանի քաղաքացու, կիրակի առավոտյան հաղորդել է
Երեք անհայտ անձինք, որոնք զինված են եղել դանակով ու կացինով, տղամարդուն 11 հարված են հասցրել: Մարմինը գտել են փողոցում փայտե վագոնի մոտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմիններում առկա աղբյուրին:
«Ինտերֆաքս» գործակալության աղբյուրը պատմել է, որ Ուզբեկստանի 43-ամյա քաղաքացին կազմակերպություններից մեկում պահակ էր աշխատում: 76-րդ տան մոտակայքում հանցագործության մասին հաղորդագրությունը ստացվել է մոտավորապես ժամը 23:30-ին, սպանությունը կատարվել է 15 րոպե ավելի շուտ:
Մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունից գործակալությանը հաստատել են մարմնի հայտնաբերման փաստը, սակայն մանրամասներ չեն հայտնել:




























