Կիեւում Անկախության հրապարակում տեղի է ունենում հիշատակի հարգման Ժողովրդական վեչե: Տարբեր դավանանքների ներկայացուցիչները հոգեհանգստի պատարագներ կանցկացնեն, քաղաքական ելույթներ ծրագրված չեն, հաղորդում է «Liga»-ն:
Մարտի 30-ին լրանում է փետրվարի 18-20-ի ողբերգական իրադարձությունների 40-րդ օրը, որոնց ընթացքում զոհվել են Երկնային հարյուրյակի հերոսները՝ Մայդանի մասնակիցները գնդակահարվել էին մինչ այժմ անհայտ դիպուկահարների կողմից: Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ փետրվարի 18-ից սկսած Կիեւի կենտրոնում բախումների հետեւանքով տուժել է 1528 մարդ, զոհվել է հակակառավարական ցույցերի 103 մասնակից:




























