Արեւմուտքը երկար տարիներ պայմաններ է ստեղծել, որպեսզի Ուկրաինան «անջատի» Ռուսաստանից, համարում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Տպավորություն է ստեղծվում, որ արեւմտյան մոր գործընկերները, ովքեր եթե ընդհանուր դիտարկենք, երկար տարիներ պայմաններ են ստեղծել Ուկրաինան Ռուսաստանից «անջատելու» համար: Երբ նրանք հասկացան, որ սխալ են թույլ տվել, երբ գործողությունների են դիմել, որոնք խախտում են Խորհրդային Միության փլուզումից հետո ձեռք բերված բոլո համաձայնությունները, ապա ընդունել դա նրանք չէին կարող: Խանգարում էր հպարտության կեղծ զգացումը: Պատժամիջոցները, որոնց մենք ականատես ենք լինում, հիշեցնում են վիրավորանքը առավել ընդունելի ձեւաչափերում ցույց տալու ձգտումը»,- Առաջին ալիքի «Կիրակնօրյա ժամանակ» հաղորդմանը տված հարցազրույցու հայտարարել է Լավրովը:

Նրա խոսքով՝ զրույցների ընթացքում արեւմտյան գործընկերները մեկը մյուսի հետեւից խնդրում են հասկանալ, մտնել իրենց դրության մեջ, քանի որ «արեւմտյան հասարակությունը չի կարող հաշտվել իրադարձությունների նման զարգացման հետ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դա անցյալ դարաշրջանում էր, երբ խաղը աշխարհաքաղաքական մրցակիցների միջու էր, հակառակորդների միջեւ, երկու հակադարձ բլոկների միջեւ: Խաղն ընթանում էր «կամ…կամ», «մեր հետ կամ մեր դեմ» սկզբունքներով: Մենք վաղուց ենք դրանից հրաժարվել: Ցավոք, Արեւմուտքի դիրքորոշումը ներկայացնող շատ քաղաքական գործիչների մոտ այս մենթալիտետը դեռ պահպանվում է»,- հավելել է նախարարը:

ՌԴ արտգործնախարարը նաեւ նշել է, որ Ուկրաինայի կողմից ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանումն արդեն արդիական չէ:

«Ինձ թվում է, որ Կիեւում թեման արդեն փակ է: Ինչ-որ մեկը գաղափարը բարկության պահին առաջ է քաշել: Այն արդեն մերժել եւ այժմ այլեւս արդիական չէ»,- հայտարարել է Լավրովը: