Մեքսիկայի իշխանությունները հայտնում են 163 անչափահասների փրկության մասին, որոնց մարդկանց առեւտրով զբաղվողները թողել են ամերիկյան սահմանին:
Մեքսիկայի միգրացիայի հարցերով ինստիտուտի տվյալներով՝ երեխաները եղել են տարբեր տարիքի 1900 միգրանտների շարքում, որոնց առեւանգել ու անտերության են թողել երկրի տարբեր նահանգներում: Ավելի քան 200 այլ երեխաների իշխանությունները գտել են ծնողների հետ, որնք փորձել են ապօրինի կերպով մուտք գործել ԱՄՆ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իշխանությունների փոխանցմամբ՝ չկայացած միգրանտներից շատերի մոտ հյուծվածություն է նկատվել, իսկ ոտքերը երկար քայլելուց վնասվածքներ են ստացել:
Միգրանտների մեծ մասը Մեքսիկա է եկել լատինական Ամերիկայից, բայց նրանց մի մասը ճանապարհորդել են ավելի հեռվից՝ Սոմալիից, Սիրիայից ու Ճապոնիայից:




























