Թուրքիայի Ուրֆա նահանգի երկու գյուղերում ընտրությունները ծեծկռտուքով են սկսվել, որի ընթացքում մարմնական վնասվածքներ է ստացել 9 հմարդ:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ուրֆայի երկու տարբեր գյուղերում տեղի են ունեցել վիճաբանություններ գյուղապետերի թեկնածուների բարեկամների միջեւ, որոնք վերածվել են ծեծկռտուքի: Ծեծկռտուքների ժամանակ օգտագործվել են դանակներ, մահակներ եւ զենք:

Երկու դեպքերի ժամանակ վիրավորվել են 9 հոգի, որոնց մեջ եղել է մեկ ոստիկան:

Նշենք, որ այսօր՝ մարտի 30-ին, Թուրքիայում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ: