Հայաստանում տեղացած ձյունը չի խանգարում «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ եղանակը թռիչքային է, բոլոր չվերթները գործում են, առաջիկա ժամերին գրաֆիկից շեղումներ չեն լինի:

Նշենք, որ առավոտից ողջ Հայաստանի տարածքում ձյուն է տեղում, որը շարունակվում է այս պահին: Մի շարք մայրուղիներում մերկասառույց է ու վատ տեսանելիություն, որոշ ավտոճնապարհներ փակ են:

Որոշ դեպքերում ԱԻՆ-ի փրկարարները ստիպված են եղել ձյան արգելափակումից մեքենաներ դուրս բերել Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում: