Վատիկանի իրավապահ մարմինները ձերբակալել են հոլանդացու եւ ամերիկացու, ովքեր փորձել են մի քանի միլարդ եվրո եւ դոլար արժողությամբ պարտատոմսերը իրացնել յուրաքանչյուր արժույթվ:
Հռոմի պապական աթոռի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին նշել է, որ երկու տղամարդուն էլ ձերբակալել են Վատիկանի բանկի մուտքի մոտ, որը սահմանափակ է: Պարտատոմսերը հայտնաբերել են նրանց պայուսակներում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արդյունքում իտալացի ոստիկանները հաղղորդել են, որ ձերբակալվածների հյուրանոցային համարներում կեղծ անձնագրեր են հայտնաբերել:
Նախօրեին Վատիկան դատախազությունը հայտարարել է, որ Վատիկանի բանկի երկու նախկին ղեկավարները դատարանի առաջ կներկայանան փողերի լվացման մեղադրանքով:



























