Մոսկվան տվյալներ ունի, որ ուկրաինական «Աջ սեկտորը» կարող էր ղեկավարել Կիեւի Մայդանում դիպուկահարների կրակոցները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՆԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Վոսկրեսնոյե վրեմյա» ծրագրի եթերում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մայդանում «Աջ սեկտորը» ղեկավարել է դիպւկահարների կրակցները: Մենք այդպիսի տվյալներ ունենք»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Մոսկվան արդեն իր մտահոգություններն ու կասկածները հայտնել է իր արեւմտյան գործընկերներին:

«Ես չեմ կարող 100 տոկոսով պնդել, բայց կան շատ փաստեր, որոնք ույց են տալիս դա: Իհարկե,պետք ք նորից ստուգել»,-հավելել է Լավրովը, որը նաեւ հույս է հայտնել, որ դիպուկահարների գործի հետաքննությունը կհասցվի մինչեւ վերջ: