ԿԺԴՀ իշխանությունները հայտարարել են միջուկային նոր փորձի անցկացման հնարավորության մասին

«Մենք չենք բացառելու նոր ձեւի միջուկային փորձերի անցկացումը՝ միջուկային զսպողականության մեր ուժերի ամրապնդման նպատակով»,- ԿԺԴՀ պետական լրատվամիջոցները մեջբերում են երկրի արտգործնախարարի հայտարարությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Փհենյանը Ճապոնական ծովի շրջանում բալիստիկ հռթիրներ էր արձակել:

ԿԺԴՀ իշխանությունները նշում են, հրթիռների արձակումը պատասխան են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի լայնածավալ զորավարժություններին: