Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային եւ համայնքային ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները,Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը, Երեւան-Սեւան, Քաջարան-Մեղրի, Սեւան-Վարդենիս, Աշտարակ-Ապարան, Աշտարակ-Թալին եւ Վայք-Սիսիան, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Լանջիկ-Թալին, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ ճանապարհահատվածները եւ Վարդենյաց լեռնանցքը:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ եւ ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:




























