Մոսկվային զարմացնում է ուկրաինական նոր իշխանությունների օտարերկրյան հովանավորների մանրախնդրությունը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այն անձնանց մանրախնդրությունը, ովքեր այժմ Ուկրաինայում գրավել են իշխանությունը, ինձ այդքան էլ չի զարմացնում: Սակայն նրանց օտարերկրյա հովանավորների դեպքում դա ապշեցուցիչ է»,- հայտարարել է նա Առաջին ալիքի «Կիրակնօրյա ժամանակ» հաղորդմանը տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

«Մեծ պետություններ, բարեկիրթ մարդիկ, ժողովրդավարության կողմնակիցներ, արդարության մարտիկներ… Սակայն առաջնորդները մանրանում են, դա նկատել են մեզանից առաջ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Մասնավորապես Լավրովը «մանրախնդրություն» է անվանել ուկրաինական իշխանությունների որոշումն Ուկրաինա ժամանող ինքնաթիռներից դուրս չթողնել ՌԴ օդաչուներին, Ղրիմի հասարակ քաղաքացիներին վիզա չտրամադրել, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստաը տարածաշրջանային գերտերություն է:

Ընդ որում, նրա խոսքով՝ Ռուսասանն Արեւմուտքի պատժամիջոցները ծիծաղելի չի համարում, սակայն նաեւ որ «ցավոտ»:

«Չեմ ցանկանում ասել, թե պատժամիջոցները ծիծաղելի են, կամ թե մենք անտեսում ենք դրանք: Դրանք տհաճ երեւույթներ են: Այն, որ այդ պատժամիջոցները փորձում են սրել իրավիճակը անհատական մակարդակում եւ ներկայանալ, որպես անձամբ ինչ-որ մեկի դեմ ուղղված՝ ցանկանալով ավելի մեծ ցավ հասցնել, նկատելի է անզեն աչքով: Մեզ դա չի ուրախացնում, սակայն ցավ էլ չենք զգում: Ավելի դժվարին ժամանակներ ենք ունեցել»,- հայտարարել է նա հարցազրույցում:

Նախարարը հիշեցրել է, որ արեւմտյան գործընկերների հետ Ռուսաստանը հետխորհրդային շրջանում բավական հարուստ պատմություն ունի:

«Մեզ ողջունեցին ժողովրդավարական ճամբարում, ելնելով նրանից, որ մենք կընդունենք բոլոր կանոնները, որոնք սահմանվել էին Արեւմուտքում, անշեղորեն կհետեւենք դրանց: Սա համագործակցություն չէ, այլ աշխարհաքաղաքական «դաշտը» յուրացնելու ձգտում, ինչը դրսեւորվեց ուկրաինական իրադարձություններով՝ անզսպելի ցանկություն Ուկրաինան ներքաշել «արեւմտյան ուղեծիր»՝ հաշվի չառնելով ուկրաինական տնտեսության, մշակույթի, ազգի հիմնական շահերը»,- նշել է նա: Լավրովի կարծիքով՝ ամեն ինչ պայմանավորված է ցանկությամբ անել այնպես, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ չլինի:

«Հիշում եք, ինչպես Բժեզինսկին ասաց, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ տերություն է, առանց դրա ավելի փոքր ինչ-որ երեւույթ: Սրա շարունակությունն էր ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը Ռուսաստանի մասին, որպես տարածաշրջանային տերություն եւ այն մասին, որ ամեն ինչի դիմաց վճարել է պետք: Մենք որեւէ մեկի կյանքով չվճարեցին Ղրիմի ժողովրդի կամքին պատասխանելիս: Գինը, որն ամերիկացիները վճարում էին իրենց «խաղերի» համար, հազարավոր մարդկանց կյանք արժե՝ Իրաք, Աֆղանստան, Լիբանան, հարավսլավիա: Ամեն ինչ իր արժեքն ունի, սակայն այն տարբեր է լինում»,- եզրափակել է ՌԴ արտգործնախարարը: