Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրությունների ընթացքում արդեն 6 սպանություն է գրանցվել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Հաթայ եւ Ուրֆա նահանգների գյուղերում գյուղապետի թեկնածուների եւ նրանց ազգականների միջեւ վիճաբանություններն ավարտվել են սպանություններով:
Հաթայի Գյոլբաշը գյուղում գյուղապետերի երկու թեկնածուների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով սպանվել է 2, իսկ Ուրֆայի Յուվաջըք գյուղում կրկին նույն հարցի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 4 հոգու սպանությամբ:
Նշենք, որ այսօր՝ մարտի 30-ին, Թուրքիայում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:




























