Հայաստանում տեղացած ձյունը սպառնում է ծիրանի ծառերին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Արագածոտնի մարզի գյուղատնտեսության աջակցության կենտրոնի տնօրեն Խորեն Մկրտչյանը:

«Վտանգավոր կլինի միայն պտղատու ծառերի համար, որոնք ծաղկել են: Իսկ դրանք ծիրանի ծառերն են: Խնձորին այժմ դա չի սպառնում: Խաղաղի հետ նույնպես խնդիրներ չկան»,- պարազաբանել է Մկրտչյանը:

Առավել եւս խնդիրներ չկան ցորենի եւ բազմամյա մշակաբույսերի համար: «Իսկ ցորենի համար նույնիսկ լավ է: Երբ ձյունը սկսի հալվել, արդեն կարող են պարարտանյութ տալ: Այդպես այն ավելի լավ կներծծվի»,- նշել է Մկրտչյանը: Բանջարեղենի հետ խնդիրներ կարող են ծագել, եթե դրանց ներքո պոլիէթիլենային շերտը ամուր ծածկած չլինի:

Իր հերթին Տավուշի մարզի գյուղատնտեսության աջակցության կենտրոնի տնօրեն Վահան Կարապետյանը, առատ ձյուն տեղացել է նաեւ Տավուշի մարզում, որը երկրի ամենատաք հատվածն է: «Բերդում եւ Իջեւանում մոտ 20 սանտիմետր ձյուն է տեղացել: Նոյեմբերյանում նույնպես ձյուն է տեղացել»,- հավելել է նա:

Այստեղ նույնպես հիմնական վտանգը սպառնում է ծաղկող ծառերին: Տավուշում դա նուշի, մասամբ նաեւ ծիրանի ծառերն են: Խաղողին վտանգ չի սպառնում: «Հիմնականում անհանգստանում ենք դեղձի համար, որպեսզի չվնասվեն բողբոջները»,- պարազաբանել է Կարապետյանը:

Կենտրոնը տեղեկացրել է այգեգործներին այգիները ծածկելու մասին: Սակայն գործընթացը դժվարին է ու ծախսատար: «Յուրաքանչյուր հեկտարի համար անհրաժեշտ է 100 խարույկ: Մինչեւ վառես եւ ժամանակ եւ միջոցներ կծախսեն: Հույս ունենք, որ պետությունն ինչ-որ կերպ կկարողանա օգնել»,- նշել է Կարապետյանը: Ցուրտ եղանակ է սպասվում նաեւ հաջորդ գիշեր, հավելել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 30-ից Հայաստանի ողջ տարածքում առատ ձյուն է տեղացել: