Երեւանում «Շտապօգնության» մեքենաների աշխատանքը արդեն նորմալացել է, իրավիճակը շտկվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ անդրադառնալով ողջ հանրապտության տրածքում ձյան առատ տեղումների ու ուժեղ քամու հետեւանքով շտապօգնության ծառայության աշխատանքների հնարավոր վատթարացման մասին հարցին:
Նրա խոսքով՝ այս պահին իրենց սպասարկում են բոլոր կանչերը եւ որեւէ խոչընդոտ չկա:
«Սկզբում, վաղ առավոտյան խոչընդոտներ եղել են ձյունապատ ճանապարհների մասով, բայց հիմա քաղաքի փողոցները համեմատաբան անցանելի են եւ մենք կանչերը սպասրկում ենք»,-ասել է նա՝ հավելելով, որ առավոտյան փրկարարներն են օգնել, որ 5-ամյա երեխային հասցնեն ինֆեկցիոն հիվանդանոց:




























