Չինական իշխանությունները երկրի պատմության ընթացքում ամենախոշոր կոռուպցիոն սկանդալի շրջանակներում հանրային անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանից ու նրա շրջապատից առգրավել է 14,5 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվները:
Հաղորդում են, որ Յունկանին մեղադրել են կոռուպցիայի մեջ դեռ անցյալ տարի դեկտեմբերին: Կառավարության գործողությունները պայմանավորված են կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի գործողություններով, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կուսակցության անդամ սեփական աղբյուրներին:
Ինչպես նշում է գործակալությունը, Յունկանը ներքաշված է եղել կոռուպցիոն սկանդալում: Նախկին նախարարից բացի մասնակից էր ավելի քան 300 անձ նրա մերձավոր շրջապատից: Շատերին ձերբակալել են կամ հարցաքննել են քրեական գործի հարուցումից հետո անցյալ տարի դեկտեմբերին:
Մասնավորապես, հետաքննության ընթացքում սառեցվել են բանկային հաշիվները, որոնք կազմում էին 5,9 միլիարդ դոլար, առգրավվել են չինական եւ միջազգային ընկերությունների ավելի քան 8 մլրդ դոլար արժողությամբ թանկարժեք փաստաթղթեր, 300 բնակարան, հնաոճ իրեր, 60 տրանսպորտային միջոցմ ոսկյա, արծաթյա իրեր, արտարժույթ: Հայտնի չէ, թե բռնագանձված գումարից որքանն է անօրինական եղանակով ձեռք բերվել ու պետական գանձարան վերադարձվելու:
Չժոու Յունկանը 2002-2007թթ. ընթացքում Չինաստանի հանրային անվտանգության նախարարն է: 2007-2012թթ. Չինաստանի Կոմկուսի քաղբյուրոյի 17-րդ գումարման մշտական կոմիտեի անդամ էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























