Արարատի մարզում, մարտի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում բախվել են Կապան քաղաքի բնակիչ 48-ամյա Սամվել Կոստանդյանի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի 09 ՏԼ 873 համարանիշի եւ Վայոց Ձորի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ 39-ամյա Արթուր Միքաելյանի վարած Mercedes մակնիշի 65 ՕԼ 343 համարանիշի ավտոմեքենաները: Ականատեսների վկայությամբ՝ վթարի մեղավորը եղել է «ԿԱՄԱԶ»-ի վարորդը, ով մեքենայով բախվել է Mercedes-ին, իսկ Mercedes -ն էլ իր հերթին բախվել է Վայք քաղաքի բնակիչ 51-ամյա Կամո Հակոբջանյանի վարած Mercedes մակնիշի 21 ԼՍ 343 համարանիշի ավտոմեքենային:

Վթար հետեւանքով վարորդ Ա. Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդներից Կ. Հակոբջանյանն աշխատում է որպես Վայք քաղաքի զինվորական կոմիսար: