Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը BBC-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի հետեւանքով առաջ եկած ճգնաժամը դիվանագիտական լուծում կստանա:

Նրա խոսքով՝ Բրիտանիան մտադիր է հետագայում եւս Ռուսաստանի պարզ հասկացնել տա, որ եթե ռուս զինվորականները խորանան Ուկրաինայի տարածքում, ռուսական տնտեսության դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն:

Ֆիլիպ Հեմոնդը նաեւ անհեթեթ է համարել բրիտանական բնակում կրճատումների քննադատությունը: Նրա խոսքով՝ Բրիտանիայի ռազմական բյուջեն իր մեծությամբ 4-րդ է աշխարհում, եւ որ իրենց բանակը մարտունակ է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: