Թայվանի մայրաքաղաք Թայփեյում առնվազն 100 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիային՝ ընդդեմ Չինաստանի հետ առեւտրային համաձայնագրի:
Ցուցարարներից շատերը սեւ վերնաշապիկներով են եղել եւ պաստառներ են ունեցել հետեւյալ գրությամբ. «Պաշտպանենք ժողովրդավարությունը, մերժենք գործարքը», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախագահ Մա Ինցզյուն պնդում է, որ համաձայնագիրը օգտակար կլինի Թայվանի տնտեսությանը, սայան դրա հակառակորդները նշում են, որ այն կմեծացնի տնտեսական կախվածությունը Չինաստանից:
Համաձայնագիրը, որը ստորագրվել է նախորդ տարվա հունիսին, Թայվանի խորհրդարանը դեռ չի վավերացրել:




























