Մարտի 31-ին մանկապարտեզները, երաժշտական ու արվեստի դպրոցները չեն գործի՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Երեւան քաղաքի հիմնական դպրոցների, ՆՈՒՀ- երի (մանկապարտեզներ), երաժշտական ու արվեստի դպրոցների հարգելի տնօրեններ, մանկավարժներ, դաստիարակներ, աշակերտներ եւ ծնողներ
Հիմք ընդունելով եղանակային անբարենպաստ պայմանները, երեխաների առողջության նկատմամբ ունեցած հոգածությամբ պայմանավորված, տեղեկացնում ենք, որ մարտի 31-ին` երկուշաբթի, վերը նշված հաստատություններում դասերը չեն կայանա, իսկ հիմնական դպրոցների մարտի 31-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն շաբաթ` ապրիլի 5-ին»:
Ավելի վաղ ԿԳ նախարար Արմեն աշոտյանը Facebook-ում գրել էր. «Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա:
Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին»:




























