Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է,որ մարտի 30-ին տեղական ժամանակով ժամը 14.51-ին գրանցվել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 15 կմ արեւմուտք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.450 եւ արեւելյան երկայնության 46.880: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժ չի զգացվել: