Ուդմուրտիայում թեթեւ շարժիչային ինքնաթիռի վայրէջքի հետեւանքով երկու մարդ է զոհվել:
Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին Ուդմուրտիայի Հանրապետության Պիրոգովո բնակավայրի մոտակայքում անհաջող վայրէջք է կատարել մասնավոր երկու տեղանոց թեթեւ շարժիչային ինքնաթիռը: Նախնական տվյալներով՝ երկու անձ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել: Գետինի ավերածություններ չկան»,- ասվում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն նշել է, որ ինքնաթիռում երկու անձ է գտնվել՝ հրահանգիչն ու նրա աշակերտը:
Տվյալ փաստի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեի Պրիվոլժիեի քննչական վարչության մարմիների աշխատակիցների կողմից անցակցվում են նախաքննչական ստուգումներ:




























