Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 30-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան փողոցի թիվ 26ա շենքի բակում ծառը թեքվել եւ ընկել է ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Փրկարարները «Տոյոտա» մակնիշի 03UU903 պ/հ (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենան անվնաս դուրս են բերել եւ սահմանազատել են տարածքը:
Նույն օրը, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պուշկինի փողոցում՝ «Աքաղաղ» խանութի մոտակայքում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Պուշկինի փողոցի թիվ 52 շենքի մոտակայքում ծառն ընկել է «ՎԱԶ-2107» մակնիշի 77RP877 պ/հ ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Ա. Ք.):
Փրկարարները սահմանազատել են տարածքը, մասնատելով հեռացրել ծառն ավտոմեքենայից:
Նույն օրը, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսահակյան փողոցի թիվ 38 շենքի բակում ծառն ընկել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարներն «Ինֆինիտի» մակնիշի 32ՕՍ711 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Հ. Մ.-Հ.) վրայից մասնատել եւ հեռացրել են ծառը:




























