Femen շարժման երկու ակտիվիստներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել Ստամբուլում ընտրատեղամասում, որտեղ պետք է քվեարկեր Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:
Հաղորդում են, որ կիսամերկ աղջիկներն իրենց մարմնին գրել են «Վատ Էրդողան» ի նշան բողոքի ընդդեմ Թուրքիայում YouTube եւ Twitter ծառայությունների արգելափակման: Տեղ հասած ոստիկաններն անհապաղ ծածկել են աղջիկների մարմնի մերկ հատվածները, որից հետո նրանց ձերբակալել են, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:
Հատկանշական է, որ նախօերին Էրդողանը փոխել էր քվեարկության վայրն այն բանից հետո, երբ Femen-ը հայտնել էր կայանալիք բողոքի ակցիայի մասին: Թե որտեղ է քվեարկել Թուրքիայի վարչապետը, չի նշվում:
Ակտիվիստները նախապատրաստվող ակցիայի մասին հայտնել են Twitter-ում՝ գրառմանը կցելով գաղտնաբառի լուսանկարը, որը թույլ է տալիս օգտատերերին Twitter մտնել չնայած արգելափակմանը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի մարտի 21-ից Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Twitter-ը, իսկ մարտի 27-ից՝ YouTube-ը:



.jpg)




























