Շիրակի մարզում մարտի 30-ին, ժամը 16:30-ից, բաց են գլխավոր մայրուղիները: Գյումրի –Երեվան,Գյումրի-Բավրա եվ Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում իրականացվում են ճանապարհների մշակման, աղ-ավազային խառնուրդով մշակումներ: Բոլոր ճանապարհները երթեւեկելի են: Այս մասին NEWS.am–ին հայտնեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եվ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
«Այս պահի դրությամբ արդեն զգալի աշխատանքներ են կատարվել, բացվել է Գյումրի-Երեվան ճանապարհը, դժվարանցանելի համարվող Մարալիկ-Լանջիկ-Մաստարա հատվածն արդեն երթեւեկելի է, բայց վարորդները պետք է զգուշություն դրսեւորեն եւ ձմեռային անվադողերովճանապարհ դուրս գան», - ասաց Խաչատուր Խնձրցյանը:
Գյումրի-Բավրա ճանապահահատվածում առկա է մերկասառույց, այս պահին 3 միավոր տեխնիկա է աշխատում այդ ճանապարհահատվածում՝ դժվարանացանելիությունից խուսափելու համար:
Գյումրու կենտրոնական եւ երկրորդական փողոցներում նույնպես մաքրման աշխատանքներ են տարվում: Անսպասելի առատ տեղումները ձյան հաստ շերտի տակ են առել քաղաքը:

































