Ուրկաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարությանը հանձնարարել է մինչեւ ապրիլի 10-ը նախապատրաստել եւ կառավարության քննարկմանը ներկայացնել կառավարությանը կից ազգամիջյան համաձայնության խորհուրդ ստեղծելու մասին որոշման նախագիծը, հաղորդում է Censor.net-ը:
Հաղորդագրության համաձայն՝ Յացենյուկը նաեւ հանձնարարել է նախապատրաստել անհրաժեշտ ամեն բան՝ կառավարությանը կից ազգությունների հարցերով լիազոր ներկայացուցչի պաշտոն ստեղծելու համար:




























