Ուկրաինական Խարկով քաղաքում հանրահավաքի մասնակիցները պահանջել են Ուկրաինայի հարավ-արեւելյան մարզերից ինքնավարություն ստեղծել:Հաղորդում են, որ ռուսամետ միտինիգի մասնակիցերը Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը փոխանցել են ուղերձ Մոսկվային խնդրանքով օգնել ապահովել Ուկրաինայի դաշնայնացման մասին հանրաքվեի անցկացում եւ հարավ-արեւելքի ինքնավարություն:
Այնուհետ մասնակիցները շարժվել են դեպի Լեհաստանի հյուպատոսություն, որտեղ ցուցարարները պահանջել են Արեւմուտքից այլեւս չմիջամտել Ուկրաինայի գործերին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Ցույցի մասնակիցները նախկինում պահանջում էին «միավորել արեւելքի» ուժերը եւ Ուկրաինայի ութ շրջաններից ինքնավարություն ստեղծել: «Մենք բոլորս Դոնեցկ-Կրիվորժյան եւ Օդեսայի հանրապետությունների ժառանգներ ենք: Հենց մենք ենք ու կլինենք մեր երկրի հիմքը, այլ ոչ թե ինչ-որ բանդերականներ»,- ուղերձը մեջբերել է Խարկովի քաղաքացիական ֆորումի ղեկավարներից Յուրի Ապուխտինը:Նրա խոսքով՝ Խարկովն արդեն համաձայնության է հասել Դոնեցկում եւ Լուգանսկում միտինգների ղեկավարների հետ համատեղ գործողությունների վերաբերյալ:




























