Մարտի 31-ի եւ ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև -4 ...-6 աստիճան, հողի մակերևույթին` -5...-7 աստիճան ցուրտ:
Մարտի 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 31-ի ցերեկը արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրրում՝ ամպրոպ: Քամին հյուսիս-արեւմտյան՝ 9-14 մ/վրկ.:
«Հայպերտհիդրոմետի» տվյալներով, Երեւանում՝ մարտի 31-ի գիշերը հնարավոր է ձյուն, ցերեկը՝ առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը սպասվում է -3-5, ցերեկը՝ +2+4 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2-7,
Կոտայքում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2-7,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2-7,
Լոռիում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1-6,
Տավուշում՝ գիշերը՝ -3-8 ցերեկը՝ -2+2,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2-7,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+3,
Արարատում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+4,
Արմավիրում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+4,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2-7,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+4,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+3,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+5:



























