Թուրքիայի արեւելյան մի քանի շրջաններում նախնական ոչ պաշտոնական տվյալներով հաղթում է քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը:
Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ Վանում եւ Արճեշում քվեաթերթիկների հաշվարկը ցույց է տալիս, որ առջեւում քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն (BDP) կուսակցությունն է:
Նշվում է, որ Բաթման նահանգի Բալփընարի եւ Իքիքյոփրուի շրջաններում, որտեղ նախորդ ընտրություններում հաղթել էր Էրդողանի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, հաղթում է քրդական կուսակցությունը:
Հայտնի է, որ Բիթլիսում եւ շրջանի կարեւոր գյուղերում, Դատվանում կրկին առաջատարը քրդական կուսակցությունն է:



























