Այս պահին Լանջիք-Սառնաղբյուր ճանապարհը սաստիկ ձնաբքի հետեւանքով փակվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը` նշելով, որ այս հատվածում տեսանելությունը զրո է:
Նշենք, որ քիչ առաջ Երեւան-Երասխ մայրուղու 38-րդ կիլոմետրին ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են բեռնատար «ԳԱԶԵԼ»-ն ու «Օպել» մակնիշի մեքենան, որի հետեւանքով «Օպել»-ի վարորդը վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:



























