Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից Անկարայի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մանսուր Յավաշը հայտարարել է, թե ինքը հաղթել է ընտրություններում:

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Անկարայի շտաբում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Անկարայի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշը հայտարարել է, թե աչքալուսանք է տալիս Անկարայի բնակիչներին, քանի որ ինքը հաղթել է ընտրություններում:

Նշենք, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ հայտնի չեն, սակայն ոչ պաշտոնական նախնական տվյալներով Անկարայում իշխող եւ ընդդիմադիր կուսակցության թեկնածուները գրեթե հավասար ձայներ են ստանում: