Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները արագորեն հաշվվում են:
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ քվեատուփերի 21 տոկոսն արդեն բացվել է, ըստ որի, առաջատարը իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն է՝ 43,8, որին հետեւում է Ժողովրդա-հանրապետականը՝ 25,5 եւ Ազգայնական շարժում կուսակցությունը՝ 17,8 տոկոս ձայներով:


























