ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հրահանգել է ժամկետից շուտ Եվրոպա վերադարձնել գեներալ Ֆիլիպ Բրիդլավին, ով Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարն է՝ կապված Ուկրաինայի եւ Ռուսաստանի սահմանին ստեղծված տագնապալի իրավիճակի հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պենտագոնի ներկայացուցիչն այս որոշումն անվանել է անվտանգության նկատառում, որը բացատրվում է ուկրաինական սահմանին կից շրջաններում ռուսական զորքերի տեղաշարժի «թափանցիկության» բացակայությամբ:Գեներալ Բրիդլավը, ով նաեւ գլխավորում է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը, այս շաբաթ Կոնգրեսում պետք է ցուցմունք տար: Դրա փոխարեն նա շտապ Վաշինգթոնից մեկնել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ խորհրդատվության համար:


























