Ռուս հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքին:«Ո՞ւր են նայում ԱՄՆ-ը եւ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
«Եթե համաշխարհային հանրությունը «չնկատի» հայկական գյուղի գնդակահարությունը, ապա պետք ջնջել բոլոր այդ «ՄԱԿ» եւ նման այլ կազմակերպութոյւնները»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները չորս կողմից լայնածավալ հարձակման են անցել Լաթակիայի ուղղությամբ: Հարձակումը գործել են Թուրքիայի տարածքից:Ավելի վաղ սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչները դիմել էին ողջ աշխարհի հայությանը խնդրանքով դիմել իրենց երկրների կառավարություններին, ՄԱԿ-ին կամ որեւէ այլ կազմակերպության տվյալ գործին միջամտելու համար:


























