21 ձերբակալված է զոհվել Նիգերիայի մայրաքաղաք Աբուջեում փախուստի փորձ կատարելու ժամանակ, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով երկրի հատուկ ծառայություններին:
Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության քաղաքային ստորաբաժանումներից մեկում: Երկու ուժայիններ վիրավորվել են: Իշխանությունների հայտարարության համաձայն՝ իրավիճակը վերցրել են վերհսկողության ներքո:
Կատարվածի մյուս մանրամասները պարզվում են:
Չճշտված տվյալների համաձայն, որոնք ներկայացնում են լրատվամիջոցները, փախուստի փորձին մասնակից են իսլամիստական «Բոքո հարամ» խմբավորման գրոհայինները, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























