Ֆրանսիայում մունիցիպալ ընտրություններն ավարտվել են ցենտրիստների եւ աջ կուսակցությունների դիրքերի ամրապնդմամբ: Ընտրությունների առաջին պաշտոնական արդյունքները վկայում են, որ սոցիալիստները պարտվել են Մարսելում: Հիմնական հաջողության հասել են միայն Փարիզում, որտեղ մեծ առավելությամբ հաղթել է քաղաքապետի նախկին օգնական Անն Իդալգոն:
Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն, ընդունելով Սոցիալիստական կուսակցության պարտությունը, հայտարարել է, որ պատրաստ է կսել անհաջողության համար պատասխանատվությունը, ինչը կարող է իր համար պաշտոնի կորուստ նշանակել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ իր կուսակցությունը գոյության ընթացքում լավագույն արդյունքին է հասել, որի ներկայացուցիչները կարող են մունիցիպալ խորհրդականների մոտ 1200 տեղ ստանալ::
Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, էապես ամրապնդվել են ցենտրիստների դիրքերը: Դեմոկրատական շարծում կուսակցության առաջնորդ Ֆրանսու Բայրուն 63 տոկոս արդյունք է գրանցել: Այժմ նա կդառնա Պո քաղաքի քաղաքապետ:
«Ազգային շարժման աջակցության միություն» կուսակցության առաջնորդ Ալեն Ժյուպեն հաղթանակի է հասել Բորդոյում դեռ ընտրությունների առաջին փուլում:
Վերլուծաբանները համաձայնում են, որ այժմ նախագահ Ֆրանսուա Օլանդը ոչ միայն պետք է փոխի երկրում սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, այլ նաեւ լուրջ փոփոխություններ անցկացնի կառավարությունում:
Նշենք, որ մարտի 30-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքների հիման վրա որոշվելու են տեղական կառավարման մարմինների 36000 ղեկավարների անուններ, այդ թվում եւ Փարիզի ու Մարսելի քաղաքապետերի:


























