Ամերիկյան Ինդիանապոլիս(Ինդիանա նահանգ) քաղաքում հրաձգության հետեւանքով երկու անձ է վիրավորվել: Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝ կրակոցները եղել են հագուստի խանութներից մեկում մարտի 30-ի ցերեկը, այն բանից հետո, երբ հաճախորդներից մեկին նկատել են գողություն կատարելիս: Վիրավորվել են այցելուն ու խանութի աշխատակից:

Հրաձգության մեղադրանքով ձերբակալել են 4 անձի, եւս երկուսին դեռ որոնում են: Նախնական տվյալների համաձայն՝ հրահրել է կինը, ում նկատել են գողություն կատարելու պահին: Նա միջադեպից անմիջաօես հետո լքել է առեւտրի կենտրոնը:

Ինչպես հաղորդում է ՆՏՎ-ն, վիրավիորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ: