Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընդունումը: Առաջադրման մտադրություն է հայտնել 46 քաղաքացի, որոնցից 7-ն արդեն գրանցվել են: 12 –ին մերժել են գրանցել: Մնացած 27-ի վերաբերյալ որոշում կընդունվի մինչեւ ապրիլի 4-ը, հայտնում է ՈՒՆՆ-ն` վկայակոչելով ԿԸՀ մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին» օրենքի 44 հոդվածի 1-ին մասի համաձայն` 2014թ. մարտի 30-ին, ժ. 24:00-ին ԿԸՀ-ն ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը որը սկսվել էր փետրվարի 25-ից:
Մարտի 30-ի ժ. 13:30-ի դրությամբ արդեն գրանցվել է 7 թեկնածու.
1. Կուզմին Ռ.Ռ.
2. Բոյկո Յու. Ա.
3. Դոբկին Մ.Մ.
4. Կուզմին Ս.Լ.
5. Ռաբինովիչ Վ.Զ.
6. Կոնովալյուկ Վ.Ի.
7. Սարանչովիխ Վ.Գ.
Մյուս հավակնորդների փաստաթղթերն ուսումնասիրվում են: Մինչեւ ապրիլի 4-ը ԿԸՀ-ն պետք է որոշում կայացնի 27 հավակնորդների գրանցելու մասին:


























