Հունաստանի խորհրդարանը մարտի լույս 31-ի գիշերը  հավանություն է տվել հակաճգնաժամային բարեփոխումների  փաթեթին, որի ընդունումը ԱՄՀ-ից հերթական ֆինանսական օգնությունը ստանալու անհրաժեշտ պայման է:

Փաթեթը ներառում է առեւտրի մի շարք հատվածների ազատականացում, այդ թվում` բանկային բարեփոխում: Այն քվեարկության է դրվել երկու մասով եւ ընդունվել ձայների 17 եւ 15 գերակշռությամբ համապատասխանաբար, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Նշվում է, որ Հունաստանի իշխանությունների համար անհրաժեշտ էր հակաճգնաժամային բարեփոխումների փաթեթը խորհրդարանում ընդունել նախքան ԵՄ ֆինանսների նախարարների եւ ԿԲ նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը:

Հիշեցնենք, 2011թ. Հունաստանը  դեֆոլտի եզրին էր եւ ստիպված էր օգնության համար դիմել ԵՄ-ին եւ ԱՄՀ-ին, որոնք ֆինանսական օգնության դիմաց երկրում պահանջում են մի շարք բարեփոխումների անցկացում: