Նիգերիայի հյուսիսային նահանգներում մինչեւ մեկուկես հազար մարդ իսլամական «Բոքո հարամ» խմբավորման զոհ է դարձել, հայտնում են Amnesty International-ի իրավապաշտպանները:
Զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են, սակայն գրոհայինները զինվորականների վրա էլ են հարձակվել:
Իշխանությունները հայտնում են, որ իրենց հաջողվել է ապստամբներին հեռացնել լեռնային տեղանքի իրենց կայաններից` Կամերունի հետ սահմանին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Amnesty International-ն ընդգծում է, որ մարդկության դեմ հանցագործությունները երկու կողմերն են գործել, ընդ որում` «Բոքո հարամի» վայրագությունների ծավալը սարսափեցնող է:




























