Չինաստանում սկսվել է մուլտիմիլիոնատեր Լյու Անի դատավարությունը, որը Hanlong ընկերության նախկին նախագահն է եւ մեղադրվում է մրցակիցների վրա հարձակումներով եւ նրանց շանտաժի ենթարկելով զբաղվող հանցախումբ կազմակերպելու համար:
Մամուլի տեղեկություններով` գործարարը հանցախումբը ստեղծել է Սիչուան նահանգում` մոտ 20 տարի առաջ` եղբոր հետ միասին:
Դատարանում պատասխան կտան նաեւ հանցախմբի 34 ենթադրյալ անդամներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սիչուան նահանգը ներկայումս կոռուպցիայի համար տնային կալանքի տակ գտնվող ՉԺՀ նախկին անվտանգության նախարար Չժոու Յունկանի աջակցության կենտրոններից է համարվում:
ՉԺՀ իշխանությունները նախկին նախարարից 14,5 մլրդ դոլար են բռնագրավել


























