«Պաղ սիրտը» (Frozen) մուլտֆիլմը անիմացիոն ֆիլմերի մեջ եկամտային ռեկորդ է սահմանել:
2014թ. մարտի 30-ի դրությամբ «Պաղ սիրտը» մուլտֆիլմից ստացած եկամուտները հասել են 1,07 մլրդ դոլարի:
Այսպիսով, «Պաղ սիրտը» 10-րդ տեղն է զբաղեցրել բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր անիմացիոն ֆիլմերի ցանկում, գրում է lenta.ru-ն` վկայակոչելով BoxofficeMojo.com-ը:
Ավելի վաղ լավագույն անիմացիոն ֆիլմ էր ճանաչվել «Խաղալիքների պատմության» երրորդ մասը: Այդ մուլտֆիլմը էկրաններին էր հայտնվել 2010թ.` համաշխարհային վարձույթում հավաքելով 1,06 միլիարդ դոլար:
Նշենք, որ «Պաղ սիրտը» աշխարհի բազմաթիվ երկրներում մեծ վարձույթ էր դուրս եկել 2013թ. նոյեմբերի վերջին դեկտեմբերի սկզբին: Այն երկու «Օսկար» էր ստացել (լավագույն անիմացիոն ֆիլմ եւ լավագույն երգ), «Ոսկե գլոբուս», BAFTA բրիտանական կինոմրցանակ եւ 30 տարբեր մրցանակներ:


























