Փրկարար ծառայությունը մարտի 31-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին` բեզալցակայանի մոտակայքում, տեղացած առատ ձյան հետեւանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 454 ԼՏ 61 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա.Մ.,  ծնվ. 1967թ.):

Մարտի 31-ին, ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում մերկասառույցի հետեւանքով մեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ «BYD» մակնիշի 63 0U S15 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է Արամ Խաչատրյան փողոցի թիվ 6 շենքի բակում:

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից: