Դուբայում մարտի 31-ից լրացուցիչ զբոսաշրջային հարկ է ներդրվում: Արտասահմանյան մամուլի տվյալով` հարկը կգանձվի հյուրանոցներում եւ վարձու բնակարաններում հանգրվանած բոլոր զբոսաշրջիկներից: Երկրում մեկ գիշեր մնալու հարկի չափը տատանվում է 20 –ից մինչեւ 7 ԱՄԷ-ի դիրհամի սահմաններում (1,9-ից 5,5 դոլար)` անկախ կացարանի տեսակից:
Բացի դրանից, Դուբայի հյուրանոցի կենվորները պետք է քաղաքապետարանին 10 տոկոս հարկ վճարեն, նույնքան էլ` սպասարկման համար:
Նշվում է, որ նոր հակից ստացված միջոցները փոխանցվելու են «Էքսպո -2020» միջազգային ցուցահանդեսի ֆինանսավորմանը, որի անցկացման համար կպահանջվի առնվազն 6,5 միլիարդ եվրո:
Կազդի՞ Արաբական Էմիրություններում մտցվող տուրիստական հարկը հայ զբոսաշրջիկների հոսքի վրա


























