Երեւանում «Շտապօգնությունը» երեկ՝ մարտի 30-ին, սպասարկել է 583 կանչ, որոնց մեջ 64-ը մանկական կանչ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ սա միջին ցուցանիշ է եւ երեկ տեղացած առատ ձյան հետեւանքով կանչերի թվի աճ չի արձանագրվել: «Շտապօգնության» տնօրենը նշեց, որ սպասարկել են իրենց ամենօրյա կանչերը, որոնք հիմնականում կապված են լինում սիրտ-անոթային հիվանդությունների, վիրուսների, աղետսատամոքսային խանգարումների հետ:
«Փողոցներում կոտրվածքների կամ ձյան հետեւանքով այլ կանչեր չեն եղել, ոչ էլ թիվն է ավելացել»,- ասաց Թագուհի Ստեփանյանը: Ամփոփելով երեկվա օրը՝ տնօրենն ասաց, որ տեղացած առատ ձյան պատճառով երեկ առավոտյան «Շտապօգնության» մեքենաների համար խնդիր էր Երեւանի բարձրադիր շրջաններում կանչեր սպասարկելը, սակայն դա շատ արագ շտկվել է:



























