Տյումենում մասնավոր տանը բռնկված հրդեհը 7 մարդու կյանք է խլել, որոնցից հինգը երեխաներ են:
Ողբերգությունը կատարվել է մարտի լույս 31-ի գիշերը` Կոսմակովո գյուղի մեկհարկանի գերենաշեն տանը:
Բռնկման արդյունքում գազի երեք բալոն է պայթել: Հրդեհը մարելուց հետո յոթ մարմին է հայտնաբերվել այդ թվում`2006, 2008, 2009, 2010 եւ 2011թթ. ծնված մանկահասակ երեխաների: Տուժել են նաեւ երկու կանայք, որոնցից մեկին հիվանդանոց են տարել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նախնական տվյալով` բռնկման պատճառը կարող էր դառնալ կրակի հետ անզգույշ վարվելը կամ հրկիզումը:
Դեպքի վայրում աշխատում են նախաքննական հրշեջ մարմինները եւ ՌԴ ԱԻՆ Տյումենի վարչության հոգեբանները:


























