Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ մարտի 31-ին շարունակելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ հայցի դիտարկումը: Այսօր լսվելու են պատասխանող կողմի, մասնավորապես Կենտրոնական բանկի ներկայացուցչի փաստարկները:
Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 28-ին սկսել է լսումներ՝ կապված հայցի հետ, որի համաձայն վիճարկվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» սկանդալային օրենքի մի շարք դրույթներ, մասնավորապես, դրա պարտադիր բաղադրիչը: Մի շարք դրույթների վիճահարույց լինելու վերաբերյալ հայցը ներկայացրել են ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատուրյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում:

























