Ղրիմի Արմյանսկ քաղաքի հյուսիսում ՌԴ մաքսային ծառայության անցակետ է բացվել:

Առաջիկայում Ղրիմ կժամանեն ՌԴ մաքսային ակադեմիայի աշխատակիցներ, որոնք տեղում մաքսայինի աշխատակիցների ուսուցում կանցկացնեն եւ նրանց կպատրաստեն ՄՄ օրենսդրության եւ ՌԴ մաքսային օրենսդրության պայմաններում աշխատանքին հայտնում է e-crimea.info-ն:

Այժմ Արմյանսկում աշխատում են  Ղրիմի մաքսային ծառայության մոտ 20 աշխատակիցներ: Խերսոնը Ղրիմին կապող ճանապարհին մաքսայինները արձանագրում են մեքենաներն ու բեռները: Ենթադրվում է, որ մաքսակետի աշխատակիցների թիվը կհասնի 100-ի:

Արմյանսկը Ղրիմի հյուսիսում տեղակայված քաղաք է: Համաձայն Wikipedia-ի, բնակավայրը հիմնվել է 18-րդ դարասկզբին` հայերի եւ հույների կողմից:  1730-ականներին հայտնի է եղել Արմյանսկի բազար անունով:  1921-ին վերանվանվել է Արմյանսկ: Քաղաքի կարգավիճակ ստացել է  1993-ին: