Տեղացած աննախադեպ առատ ձյան մաքրման աշխատանքները քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ձնահեռացմանը զուգահեռ՝ տեխնիկական աղի եւ ավազի խառնուրդով մշակվել են ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական փողոցների երթեւեկելի մասերն ու մայթերը: Մաքրման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 120 միավոր հատուկ մեքենամեխանիզմ: Միայն գիշերվա ընթացքում օգտագործվել է 140 տոննա տեխնիկական աղ եւ 300 խ/մ ավազ: Չընդհատվող ռեժիմով աշխատանքները քաղաքապետի հանձնարարությամբ կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում՝ ընդգրկելով նաեւ բակային տարածքները: