Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հանգստյան օրերին անսովոր` կոստտյումավորված աթեիստների  երթ է կայացել:

Երթի մասնակիցները միապետների եպիսկոպոսների եւ XVII դարի այլ պերսոնաժների հանդերձներով, ձեռքերում ունեցել են հայտնի աթեիստների` Նոբելի, Ներուի Ռասելի, Օրուելի, Լեմի եւ այլ հայտնիների անուններով պաստառներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հին քաղաքի գլխավոր հրապարակում նրանք մի փոքր ներկայացում են  ցուցադրել`բեմադրել են XVII դարի փիլիսոփա Կազիմիր Լիշչինսկու մահապատիժը, որին մեղադրել էին աթեիզմի մեջ:

«Մենք հիշում ենք 17-րդ դարի լեհ հայտնի մտավորականներից մեկի նկատմամբ եկեղեցու եւ պետության իրագործած հանցագործության մասին: Մենք նաեւ ցանկանում ենք հիշեցնել ներկայիս կառավարությանը, որ իրենք պարտավոր են հավասար հարգանքով վերաբերվել ինչպես հավատացյալերին, այնպես էլ անհավատներին», - նշել է պրոֆեսոր Յան Հարթմանը, որը մահապատժի դատապարտված փիլիոփայի դերն է կատարել:

«Մենք ոչ ոքի չենք համոզում աթեիստ դառնալ: Թող յուրաքանչյուրն ինքը որոշի` ով է ինքը, սակայն թույլ տվեք մեզ ցույց տալ մեր ներաշխարհը:  Կաթոլիկները կարող են ժամերգություններ կատարել, իսկ մենք որոշեցինք հարգել Լիշչինսկու հիշատակը, որը նվիրեց իր կյանքը բոլորի համար կարեւոր արժեքներին`  մտքի, խոսքի եւ հավատի ազատություն», - հավելել է նա:

Նշվում է, որ Վարշավայում երթը տեղի է ունեցել Լեհաստանում Աթեիզմի օրերի շրջանակներում, որոնք ուղեկցվել են կինոցուցադրություններով, տարբեր հանդիպումներով եւ քննարկումներով: